Հայերեն


Լցվել են Ռուսաստանից. հյուրընկալության թեստ Վրաստանի և Հայաստանի համար

Հասարակություն

news.ru–ն գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պատճառ են դարձել նրա բնակչության մի մասի արտահոսքին այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքում ռուսները հաճախ ընտրում են Վրաստանն ու Հայաստանը, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ, լավ կլիմայով և համեղ խոհանոցով։ Սակայն այդ երկրների բնակիչների շրջանում այցելուների անսպասելի հոսքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։

Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վրացական քաղաքների փողոցները լիքն են ռուսներով ինչպես զբոսաշրջանային սեզոնին։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 25 հազար մարդ։ Եվ դա չնայած ուղիղ չվերթների բացակայությանը, ինչի պատճառով պետք է երրորդ երկրների միջոցով հասնել Թբիլիսի։ Վրաստանում քաղաքական գործիչները առիթը բաց չեն թողնում ընդգծելու ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումը որպես «ռուսական ներհոսքի» հիմնական շարժառիթ։ Վրաստանի իշխանությունները կարծես թե պայմաններ են ստեղծում ռուսաստանցիների համար, ովքեր այդ երկիր են գալիս բիզնեսով ու ՏՏ տեխնոլոգիաներով զբաղվելու համար։ Միաժամանակ, վրացի ընդդիմադիրները դժգոհ են ռուսների ներկայիս հոսքից անկախ նրանց գործունեության տեսակից։ Նրանք մտավախություն ունեն, որ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները նման կերպ կներթափանցեն երկիր։ Ամենից հաճախ այդ մասին խոսում են Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները։ Վերջերս վրացի փորձագետների մոտ այլ տեսակի մտավախություններ են հայտնվել։ Նրանք կարծում են, որ Վրաստանում ռուս բնակչության աճը կարող է ի վերջո խրախուսել Մոսկվային Դոնբասի նմանությամբ զբաղվել «իր բնակիչների իրավունքների պաշտպանությամբ»: Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ եկել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմին վերադառնալու ժամանակը։ Սակայն շատ փորձագետներ դեմ են դրան  մտավախություն ունենալով, որ այդ քայլն ի վերջո կհարվածի երկրի տնտեսությանը, քանի որ կսահմանափակի օտարերկրյա կապիտալի ներհոսքը։ Ներկայիս «ռուս էմիգրանտները», ինչպես այդ մարդկանց հեգնանքով անվանում են Վրաստանում, էապես տարբերվում են այն փախստականներից, որոնք տարբեր տարիներին այդտեղ են եկել հետխորհրդային  հակամարտությունների տարբեր գոտիներից։ Այն մարդկանց պետության կողմից լուրջ օգնության էր պետք։ Այսօր Ռուսաստանից ժամանող կրթված և հարուստ մասնագետներին միայն օգնություն է պետք  վրացական հասարակությանը ինտեգրվելու համար։ Միաժամանակ, Վրաստանում շատ ռուսներ չեն էլ թաքցնում, որ իրենք տուն կվերադառնան հենց իրավիճակը թույլ տա։

Մարտի սկզբից Երևանը նմանվել է առողջարանային քաղաքի, որտեղ անհոգ հանգստացողները ժամանակից շուտ են լցվել։ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը լի է մոսկվացիներով, պետերբուրգցիներով և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքների բնակիչներով։ Ռուսական խոսք է հնչում ռեստորաններում ու սրճարաններում: Ի տարբերություն հարևան Վրաստանի, Հայաստանում ռուսներին ամենևին էլ քաղաքական պրիզմայով չեն նայում։ Եթե ​​այդ մարդկանց կարելի է ներգաղթող անվանել, ապա միայն տնտեսական։ «Նույնիսկ պաշտոնական տվյալներով վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մոտ երկու անգամ ավելի շատ ռուսներ են ժամանել Հայաստան, քան հարևան Վրաստան,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է երևանաբնակ քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը,– իշխանությունները խոսում են Ռուսաստանի գրեթե 60 հազար քաղաքացիների մասին։ Նրանց համար հարմար է ռուսական անձնագրով ուղիղ չվերթով մեզ մոտ հասնել։ Մեր օրենքներով ընկերությունը կարող է գրանցվել 20 րոպեում։ Հետո պետք է բացել բանկային հաշիվ և սկսել աշխատել տարբեր երկրների հետ։ Ի դեպ, այդ մարդկանցից շատերը Երևանից գնացել են Թբիլիսի, բայց այնտեղ, ինչպես ինձ պատմել են ականատեսները, նույնիսկ բանկային հաշիվ բացելիս սկսել են նրանցից պահանջել քաղաքական որոշ նախապայմաններ, օրինակ Ղրիմը գրավոր ճանաչել ոչ ռուսական, և շատ գործարարներ ձեռքերը թափ են տվել ու տեղափոխվել մեզ մոտ»:

Արևմուտքի պատժամիջոցները, դատելով Հարավային Կովկաս ժամանած ռուսներից, մեծ հարված է հասցրել ռուսական ՏՏ ոլորտին։ Այդ ոլորտի ընկերությունները հիմնականում հիմնված են արտասահմանի հետ համագործակցության վրա: Նրանց հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է, բացի դա շատ բանկերի SWIFT-ից անջատվելուց հետո հաշվարկային համակարգերն են դժվարացել։ Հայաստան տեղափոխվելը գրեթե ամբողջությամբ լուծում է այդ բոլոր խնդիրները գործարարների և ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Բացի այդ, այս երկիրը, ի տարբերություն Վրաստանի, ԵԱՏՄ անդամ է և միաժամանակ հաջողությամբ համագործակցում է արևմտյան երկրների հետ։  «Երբ դաշնակից պետության ներկայացուցիչները գալիս են Հայաստան աշխատելու, դա մեզ համար մեծ պլյուս է դառնում,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը,– հայկական պետությունն այժմ պետք է փնտրի նման ռուս մասնագետների, աշխատի նրանց հետ և համոզի, որ հնարավորինս երկար մնան այստեղ, քանի որ Հայաստանը կենտրոնացած է հենց բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա»։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ ռուս մասնագետները, միևնույն է, երկար չեն մնա Հայաստանում՝ հենց որ հնարավոր դառնա հայրենիքում բիզնես անել՝ նրանք կվերադառնան։ Հայաստանում ռուսների համար քիչ խնդիրներից մեկը պետության մոնոէթնիկ կազմն է։ Բնակչության 98%-ը բնիկ ազգության ներկայացուցիչներ են, ինչը վկայում է հանրապետությունում բնակվող օտարերկրացիների ավանդույթի բացակայության մասին։ Բայց այս խնդիրը ծածկվում է հասարակության մեջ ռուսաց լեզվի լավ իմացությամբ։ Այստեղ երբեք ոչ մեկի մտքով չի անցնի, ինչպես հարևան Վրաստանում, ռուսին խնդրել անցնել անգլերենի։ Այստեղ ոչ ոք քաղաքական պայմաններ չի ներկայացնի գործարարներին, այստեղ այցելած ռուսաստանցիների համար գերիշխում է հարմար բանաձև՝ քաղաքականությունը առանձին, հումանիտար և տնտեսական հարցերն առանձին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված