Հայերեն


Վարուժան Մարգարյանի արտաքին փոփոխությունը նոր դերի համար և սիրահարվածությունը

Life

Դերասան Վարուժան Մարգարյանն այս շրջանում նկարահանվում է Ելենա Արշակյանի թիմի «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է իր մարմնավորած կերպարի, արտաքին փոփոխությունների, թատրոնում աշխատանքի և անձնական կյանքի մասին:

«Հեռուստասերիալում իմ կերպարը հայտնվելու է մի փոքր ավելի ուշ: Մարմնավորում եմ գիշերօթիկ դպրոցի տնօրենի տղային,- ասաց Վարուժանը և հավելեց, որ այս պահին հստակ չի կարող բնութագրել կերպարին:- Դրական կամ բացասական կերպարի որակավորում կարող է տալ հեռուստադիտողը: Իմ մասնակցությամբ առաջին տեսարանը հետաքրքիր հանգուցալուծումներ ունի»:

Վարուժանն այս դերում հանդես է գալու կերպարային փոփոխություններով: «Արտաքին փոփոխություններ ենք արել, նոր սանրվածքով և մորուքով եմ: Առօրյայում սկսել եմ դնել օպտիկական ակնոց, որոշեցինք, որ կերպարս էլ հանդես գա այդ տեսքով», - ասաց դերասանը:

Նոր կերպարը մարմնավորել Վարուժանը սկսում է «Բեկորներ» հեռուստասերիալի ավարտից մեկ ամիս անց: Ըստ դերասանի՝ կարևոր է կերպարների տարբերությունն ընդգծելը. «Նախորդ նախագծի ավարտից հետո դադար եղել է, բայց կարճատև: կարևոր է, որ մարմնավորածս կերպարները տարբերվեն իրարից, խաղս՝ հղկվի: Երկու նախագծում էլ դու ես խաղում, պետք է նմանություններ չլինեն, մի կերպարդ մյուս հետ չասոցացվի»:

Նրա խոսքով՝ մասնագիտությունը պահանջում է անըդնհատ փոփոխություններ, հեռուստադիտողը չպետք է հոգնի դերասանից, նրա մարմնավորած կերպարներից:

«Այս մասնագիտության մեջ չկան սանդղակներ, միշտ կա աճելու տեղ, նոր կերպար: Այս ոլորտում անհնար է հասնել գագաթնակետի, հենց դա է ինձ գրավում: Դերասանը մինչև իր կյանքի վերջ պետք է աշխատի իր վրա, քանի որ միշտ բացահայտելու բան կա,- ասաց Վարուժանը և նկատեց, որ այս մասին խոսելիս հիշում է ոլորտի իր էտալոններից մեկին՝ Եվգենի Լեոնովին:- Իր «Նամակներ տղայիս համար» գրքում խոսվում է իր անցած ուղու, դժվարությունների, պատկերացումների մասին դերասանության ոլորտում: Կյանքի տարբեր փուլերում միշտ մտաբերում եմ այդ գրքից տողեր, որոնք ժամանակի ընթացքում ուղղակիորեն դարձել են ինձ հոգեհարազատ»:

Դերասանի խոսքով՝ իր ամենասիրելի դերը եղել է «Երկուսով» հեռուստասերիալում Սամվելի կերպարը. «Այդ կերպարի հետ երկար ճանապարհ եմ անցել, շատ բան եմ սովորել այդ դերը խաղալիս: Իմ և այդ կերպարի նմանությունը «մունաթ»-ն է, ինչը դարձրել էինք կերպարի այցեքարտը: Դա ինձ դուր էր գալիս՝ չնայած հիմա փորձում եմ շտկել բնավորության այդ գիծս»:

Հեռուստասերիալներում նկարվելուց զատ Վարուժանը խաղում է Տիկնիկային թատրոնում և Թատրոն տանիքում այլընտրանքային թատրոնում: «Ես դեռևս շատ ներկայացումներում չեմ խաղացել, բայց իր տեսակով ինձ համար ուրիշ է Տիկնիկային թատրոնի «Երեք քույրը» Չեխովի ներկայացումը, որտեղ մարմնավորում եմ քույրերի եղբոր կերպարը: Այն ինձ շատ է դուր գալիս,- ասաց դերասանը և ընդգծեց՝ կերպարն իր համար առ այսօր չբացահայտված է: Ամեն բեմ բարձրանալիս հոգեպես այլ կերպ եմ վերաբերվել կերպարին՝ կախված իմ կյանքում կատարվող իրադարձություններից»:

«Թատրոն Տանիքում»-ն էլ դերասանի հնարավորություն է տալիս խաղալ  բաց երկնքի տակ: «Այս ձևաչափն ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր: Խաղում էինք «Մեծն Գեթսբի» ներկայացումը, որտեղ ես մարմնավորում էի պատմիչի դերը: Ներկայացումներից մեկի ժամանակ սկսեց անտանելի ուժեղ անձրև ու կարկուտ տեղալ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր, երբ ամբողջովին թրջված շարունակում էինք խաղալ, հանդիսատեսն էլ չէր գնում ՝ կլանված դիտում էին ներկայացումը: Այդ օրվա էյֆորիան աննկարագրելի էր»,- պատմեց Վարուժանը:

Թատրո՞ն, թե՞  կինո, հարցին դերասանը շատ դժվարությամբ պատասխանեց. «Իմ բախտը բերել է այդ հարցում, քանի որ հիմա երկուսում էլ ներկայանում եմ: Սակայն եթե դիտարկենք որպես երկընտրանք, ապա թատրոն, քանի որ թատրոնում անհնար է «ժանգոտել» կամ կորցնել ինքնությունդ»:

Վերջին շրջանում դերասանի անձնական կյանքը ևս լսարանի ուշադրության կենտրոնում էր: Սոցիալական ցանցերում Վարուժանը կատակել էր, որ մի քանի անգամ եղել է քավոր, բայց առանց քավորկնոջ: Հարցին՝  հիմա սիրահարվա՞ծ է, թե՞ ոչ, նա պատասխանեց.  «Ես միշտ սիրահարված եմ. դա ինձ օգնում է իմ գործում: Սիրահարված ժամանակ էմոցիոնալ դաշտդ ակտիվ է լինում, իսկ դերասանի համար դա կարևոր է: Ազա՞տ է սիրտս, թե՞ ոչ, այս պահին թող գաղտնիք մնա, կարծում եմ՝ այդպես ավելի լավ է»:

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել
Ամենադիտված