Բնական գազն արդեն մատակարարվում է Արցախ
ՏնտեսությունԱրցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վերականգնվել է գազամատակարարումը Արցախ։ Հայտարարությունում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։
Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։