Հայերեն

Ալիևն ու Էրդողանը պետք է ընտրություն կատարեն, թե ու՞մ հետ և ու՞ր գնալ հետագայում

Աշխարհ

regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք 3 ժամ 45 րոպե բանակցություններ են վարել Չանքայա նստավայրում մամուլի համար փակ։ Երկու երկրների ղեկավարները հաճախ են հանդիպում կամ շփվում հեռախոսով, ուստի նրանց մոտ չորս ժամ տևած բանակցությունները կապված են եղել երկու կողմերի համար որոշակի կարևոր խնդիրների քննարկման հետ։ Ադրբեջանի նախագահի կայքը մատնանշել է, որ խոսք է գնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև ընթացող շփումների մասին, սակայն վերջինս «Հայաստանի կողմից բոլոր դրույթների կատարման կարևորության համատեքստում»: Նույն կայքը նշում է, որ «Ալիևն ու Էրդողանը նշել են Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը, դրա հեռանկարը և այդ առումով Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը»։

Եթե արտաքինից գնահատենք իրավիճակը, ապա ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունեցել։ Երևանը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը «ամենաբարձր մակարդակով կառավարության օրակարգի առաջնահերթություններից է», և որ «օրակարգում ընդգրկված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցերը»։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։ Ակնհայտ է նաև, որ Բաքուն և Անկարան շարունակում են միասնական գործել հայկական ուղղությամբ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ որպես հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր հավելում։ Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն առաջին անգամ մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ​​համաժողովին։ Ուստի այդ հարցերի շուրջ կարելի էր գրեթե չորս ժամ խոսել միայն ինչ-որ նոր սուր սյուժեի կամ նախկինում չնախատեսված իրավիճակի ի հայտ գալու դեպքում։ Բայց նման բան չի նշվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ալիևն ու Էրդողանը քննարկել են մի բան, որի մասին որոշել են հրապարակայնորեն չխոսել։

Բաքվում բնակվող քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովն այդ կապակցությամբ մատնանշել է ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորումը բանակցային հարթություն տեղափոխելու փորձերի գործոնը, որոնք, նրա կարծիքով, եղել են հանդիպման օրակարգում։ Ըստ Հուսեյնովի` «Ալիևը լրջորեն է մտածում դրա մասին»։ Իսկապես, Բաքուն չի թաքցնում, որ փորձում է միջնորդ հանդիսանալ Մոսկվայի և Կիևի միջև։

Էրդողանն այլ դասավորվածություն ունի. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջնորդությամբ Անթալիայում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումն ու բանակցությունները, բայց որպես արդյունք պաշտոնական լուրերը պնդում են, որ «նախարարները ոչ մի բանի շուրջ համաձայնության չեն եկել»: Սակայն ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ​​բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը։ Նրա խոսքով, «այն պետք է նախապատրաստված լինի»։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ «նախ և՛ պատվիրակությունները, և՛ նախարարները պետք է անեն իրենց գործը, որպեսզի նախագահները չհանդիպեն հանուն հանդիպման և հանուն խոսակցության, այլ հանդիպեն արդյունքի համար»։

«Ռուսական կողմի դիրքորոշումները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և ուկրաինացի բանակցողների ուշադրությանն են ներկայացվել, սպասում ենք փոխադարձ ձևակերպումների»,- ընդգծել է Պեսկովը։

Դրանից հետո Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել է, որ «Պուտինն ու Զելենսկին մոտ ապագայում կարող են հանդիպել Թուրքիայում», և որ «Թուրքիան կշարունակի օժանդակող դեր խաղալ»։ Բայց հետո սկսվել է անհավանականը: Կուլեբայի հետ կապ է հաստատել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով Բլինկենը Կուլեբային տեղեկացրել է «Միացյալ Նահանգների G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված համատեղ գործողությունների մասին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում»: Եզրակացությունն այն է, որ մի շտապեք բանակցել Ռուսաստանի հետ։ Գրեթե միաժամանակ Էրդողանի հետ հեռախոսով կապվել է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ով նախկինում ամեն կերպ անտեսել էր Թուրքիայի ղեկավարին։ Թուրքական Hürriyet-ի փոխանցմամբ Բայդենը Էրդողանին հորդորել է «ոչ թե միջնորդական բանակցություններ վարել Մոսկվայի և Կիևի միջև, այլ ջանքեր գործադրել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայում իր ագրեսիայի համար»։ Ըստ հրապարակման՝ ի պատասխան Էրդողանը պահանջել է Վաշինգտոնից չեղարկել ԱՄՆ-ից 40 նոր ինքնաթիռներ գնելու և գործող F-16-ների արդիականացման պատժամիջոցները և չեղարկել պաշտպանական արդյունաբերության պատժամիջոցները։ Այսինքն նա սկսել է ուկրաինական ճգնաժամի խնդիրները մտցնել թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հարթություն։ Ուստի, մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ Էրդողանն ու Ալիևը մանրամասն քննարկել են ներկա իրավիճակը և լուծումներ փնտրել։

Ալիևը, հայտնի պատճառներով, լավ գիտի Ռուսաստանը, իսկ Էրդողանը այն լավ ընկալում է քաղաքականապես։ Նրանք միասին կանխատեսել են ուկրաինական ճգնաժամի ելքը, բայց  մտահոգված են Ռուսաստանի հետ առևտրային, տնտեսական և էներգետիկ համագործակցության վրա արևմտյան պատժամիջոցների հնարավորությամբ, և մտահոգիչ է այն, որ նրանք վաղ թե ուշ ստիպված կլինեն ռազմավարական ընտրություններ կատարել: Ինչպիսի՞ն կլինի նա։ Հաղորդվում է, որ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Բաքու։ Գուցե դրանից հետո որոշակի հստակություն ի հայտ գա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Ամենադիտված