ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է
ԱշխարհՇաբաթ օրը ռուսական ավիացիան հարված է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Интерфакс-АВН»-ը։
«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների»,- շաբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, դրանց թվում են երեք հրամանատարական կետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու սարքավորումներ եւ երկու ռադիոլոկացիոն կայաններ՝ Բոգոդուխով քաղաքի մոտ, հրթիռահրետանային զենքի երկու պահեստ, ինչպես նաեւ՝ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 51 վայր։
««Ֆորպոստ ՌՈՒ» անօդաչու թռչող սարքով Կիեւից 60 կմ հյուսիս գտնվող Վիպոլզով բնակավայրի տարածքում ոչնչացվել է լուսավորման եւ «Ս-300» զենիթահրթիռային համակարգի ուղղորդման մեկ ռադիոլոտեղորոշիչ սարք», — ասել է Կոնաշենկովը։
Ավելին՝ այստեղ