Խորեն Բայրամյանը մասնակցեց Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Խորեն Բայրամյանը մասնակցեց Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղին:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոստով»-ն արտագնա խաղում մրցեց Մոսկվայի «Դինամո»-ի հետ: «Ռոստով»-ին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Եվ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոստով»-ը այժմ մրցաշարային աղյուսակում 12-րդն է: