Պայթյուն-փլուզում Երևանում. հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
ՀասարակությունԻնչպես հայտնում է shamshyan.com-ը՝ այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերաիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արսեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Արթուր Մուրադյանը, որպեսզի փրկարարները կարողանան առանց խոչընդոտի տեղում կատարեն որոնողական աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները; Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։
Ավելին՝ այստեղ