Հայերեն


Պատմության այս օրը (մարտի 21)

Հասարակություն

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դաունի սինդրոմ ունեցողների համաշխարհային օր, Պոեզիայի համաշխարհային օր, Ռասայական խտրականության վերացման համաշխարհային օր, Տիկնիկային թատրոնի համաշխարհային օր, Անտառների համաշխարհային օր, Արաբական աշխարհ՝ Մայրերի օր, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Մարդու իրավունքի օր, Վրաստան՝ Սահմանապահի օր, Նամիբիա՝ Անկախության օր, Իրաք՝ Գարնան օր, Ճապոնիա՝ Գարնանային գիշերահավասարի օր, Քրդստան՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1763 –վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին։

1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ Առաջինի հրամանագրով ստեղծվել է հայկական մարզը Երևան կենտրոնով:

1878- ծնվել է թատրոնի դերասանուհի Հասմիկը։

1898 - ծնվել է հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1902 - ծնվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

1926 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։

1942 - վախճանվել է բանաստեղծ Վահան Միրաքյանը։

1981- գործարկվել է Արփա-Սևան ջրանցքը։

1988- տեղի է ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում աճող նացիոնալ-ժողովրդավարական շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկշաբաթյա հրադադար, որի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2002-Կառավարությունը իր համաձայնությունն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություններ։

2006 - վախճանվել է դերասան Գևորգ Աշուղյանը։

2008-Երևանում վերացվել է արտակարգ դրությունը։

2014-Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած աղմուկից հետո շինարարությունը դարեցվել է։

2015-Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։

2016- Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվել է Լևոն Անանյանի անվան Պոեզիայի պուրակը:

2017-Նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

2019- Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

2021-վախճանվել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

630- Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցրել Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձրել այն Երուսաղեմ։

1098 —Ռոբերտ Մոլեմսկին Սիտոյում հիմնադրել է Ցիստերցիանցիների օրդենը։

1413 – Հենրիխ 5-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1556 —Օքսֆորդում այրել են եպիսկոպոս Թոմաս Կրանմերին, որը Ավետարանը թարգմանել էր անգլերեն։

1666 —Կանադայում տեղի է ունեցել առաջին մարդահամարը, որի ժամանակ արձանագրվել է, որ երկրի բնակիչների թիվը կազմում է 3000 մարդ։

1685- ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1768 –ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեն։

1839 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1843 —ըստ Յոթերորդ օրվա ադվենտիստների՝ այդ օրը պետք է հայտնվեր Հիսուս Քրիստոսը։

1844 –համարվում է Բահայի օրացույցի սկիզբի օր։

1846 —բելգիացի փողային երաժշտական գործիքների վարպետ Ադոլֆ Սաքսը արտոնագրել է սաքսոֆոնը։

1857- Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվել է Գերմանիայի առաջին կանցլեր։

1917 —բոլշևիկների կողմից ձերբակալվել են Ռոմանովների ընտանիքի անդամները, որոնք հետագայում գնդակահարվել են։

1921- հռչակվել է Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի՝ մտել են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1923 — Փարիզում ոմն բժիշկ Ռոժեն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ծխելը օգտակար է առողջության համար, քանի որ նիկոտինը ունի հակամանրէային ազդեցություն։

1925- ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելել է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1936 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Գլազունովը։

1946 —Նյու-Յորքում ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը։

1962 —ըստ ամերիկացիների՝ գերձայնային արագության պայմաններում իրականացվել է առաջին կատապուլտացումը, որը իրականացրել է գորշ արջը՝ դուրս նետվելով 10 կմ բարձրությունից մոտ 1400 կմ /ժամ արագությամբ և հաջողությամբ հասել գետին։

1963 —փակվել է ԱՄՆ-ի Սան-ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող մաքսիմալ անվտանգության Ալկատրաս բանտը։  

1981 —ԱՄՆ-ում արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը, որի զոհ է դարձել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդը։

1990 —Նամիբիան հայտարարել է իր անկախության մասին ՀԱՀ-ից։

 1998 - վախճանվել է ռուս բալերինա Գալինա Ուլանովան։

2000 - Հովհաննես Պողոս 2-րդը կատարել է այց Իսրայել, որը որևէ Հռոմի պապ չէր իրականացրել։

2006 —Ջեկ Դորսին ուղարկել է առաջին հաղորդագրությունը առ այն, որ ստեղծել է  «Թվիթթեր» սոցիալական ցանցը։

2012- վախճանվել է իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուերա‎ն։

2014- Ռուսաստանի Ֆեդերացիայի խորհուրդը հաստատել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիրը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Փաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՔաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարՓոքրիկ կանգառ ԿեչառիսումԵղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»
Ամենադիտված