Նոր Nokia սմարթֆոնով ընկույզ են ջարդել (տեսանյութ)
LifeՎերջերս համացանցում տեսանյութ է տարածվել, որում ցուցադրվում է Android օպերացիոն համակարգով աշխատող նոր Nokia սմարթֆոնի դիմացկունության թեստը:
Օգտատերերը սարքի միջոցով ընկույզ են ջարդել` ցուցադրելով սմարթֆոնի դիմացկունությունը: Յուրահատուկ ֆլեշմոբն իրենից ներկայացնում է հղում տարածում գտած մեմերին, որոնցում Nokia 3310 բջջային հեռախոսը ներկայացվել է որպես Տիեզերքի ամենադիմացկուն նյութ:
Lenta.ru-ն գրում է, որ Nokia 6-ը դարձել է HMD Global ընկերության առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով:
Նշվում է, որ սարքը վաճառքի կհանվի միայն չինական շուկայում, և դրա արժողությունը կկազմի 1699 յուան (մոտ 245 դոլար):