Կրեմլը չի դադարեցնի կրակը Կիևի հետ բանակցությունների ժամանակ. Պեսկով
ԱշխարհՊաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար:
Նա շեշտել է, որ ազգայնական ստորաբաժանումները ցանկացած դադար օգտագործում են վերախմբավորումների համար՝ ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ, և հետևաբար սա, իհարկե, բարդացնում է գործընթացը»։