Փաշինյանի քաղաքականությունը բացարձակ դավաճանություն է. փորձագետ
Քաղաքականությունregnum.ru-ն գրում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքն էր: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։
«Հայաստանը ամեն ինչ կորցրեց Փաշինյանի դավաճանական քաղաքականության պատճառով: Այդ ամենը այլ կերպ անվանել ուղղակի անհնար է: Ինչո՞ւ էր պետք տարածքներ զիջել, Փաշինյանը բոլորը տվեց առանց կռվի: Հայաստանը կարող էր հաղթել այդ պատերազմում: Ռուսաստանը նրան աջակցեց, ինչով կարող էր, իսկ հիմա ռուսական խաղաղապահ զորախումբը կկատարի իր խնդիրը։ Բայց հայ զինվորականներից շատերը դժգոհ են մնացել Փաշինյանի պարտվողական հրամաններից, որոնք իրականում վերաբերում էին քաղաքների հանձնմանը, երբ առավելությունն ակնհայտորեն Հայաստանի կողմն էր։ Եվ այդ քաղաքականությունը բացարձակ դավաճանական էր սեփական երկրի նկատմամբ»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի արդյունքներով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստիպված եղան Ադրբեջանին զիջել նախկինում իրենց կողմից վերահսկվող մի շարք տարածքներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը