Փորձագետ. Ադրբեջանում արյան հոտ են առել
Հասարակությունregnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանում 2020 թվականի պատերազմի հաջող ավարտից հետո զգացել են հաղթանակի համը, ուստի ադրբեջանական հասարակական կարծիքն իրենց կառավարությունից կպահանջի նոր վճռական գործողություններ իրականացնել։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։
«Ադրբեջանում արյան հոտ են առել: Ադրբեջանական հասարակությունը զգացել է, որ կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Նա, իհարկե, ցանկանում է պատերազմը հասցնել հաղթական ավարտին, ապա ավելի հեռուն գնալ։ Նրանց չեն բավարարում վերջին պայմանագրով Ադրբեջանին հատկացված հողերը, և հասարակությունը առաջ է մղում Ադրբեջանի կառավարությանը ակնկալելով, որ 2020 թվականի պատերազմի հաջող ավարտից հետո այդ հաջողությունները պետք է մինչև վերջ առաջ մղվի»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի այսպես կոչված «44-օրյա պատերազմը» Ադրբեջանի և Հայաստանի միջև ավարտվել է հայկական կողմի պարտությամբ և Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը