Նոր վերաբաշխում
ՀասարակությունԿապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ փոփոխություն են պատրաստում ավտոմեքենաների տեխզննման կարգում, որպեսզի լինի իրական, ոչ թե ձեւական տեխզննում, ինչպես նորմալ երկրներում:
Ավտոմեքենաների տեխզննման տարեկան գործընթացը Հայաստանի համար իսկապես ուշագրավ խնդիր է: Այստեղ շրջանառվում է բավական մեծ քանակի փող: Տեխզննման ասպես ասած բիզնեսը հիմնականում պատկանում է իշխանության այս կամ այն օդիոզ կերպարին: Մենաշնորհ չէ, բայց պատահական մարդ գրեթե չկա:
Վարորդները տարին մեկ անգամ վճարում են մի քանի հազար դրամ, որպեսզի ձեռք բերեն տեխզննման կտրոն: Իրականում, այդ վճարի դիմաց վարորդներին չի մատուցվում ծառայություն, այսինքն մեքենան չի անցնում իրական տեխզննում: Այդպես է տարիներ շարունակ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում