Հայերեն


Լեռնային Ղարաբաղ. արդյո՞ք Ռուսաստանին դուրս կմղեն տարածաշրջանից

Հասարակություն

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմը հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու նախաձեռնությամբ։ Ըստ Երևանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ավելին, այդ նախաձեռնությունը ներկայացվել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի նշած հինգ սկզբունքների հակաքայլ։ Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը, ոչ էլ հետագա փաստաթղթերի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ, խումբը պահպանում է ԵԱՀԿ միջնորդության մանդատը, և չկա որևէ ապացույց, որ նա փոխել է իր նախորդ բանակցային օրակարգը։

Եթե ​​փորձենք քաղաքական գործընթաց կառուցել Փաշինյանի սցենարով, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը, բացի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց, պետք է որոշի նաև այնտեղ հայտնված ռուս խաղաղապահների կարգավիճակը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի բարդ հարաբերությունները «կոլեկտիվ Արևմուտքի» հետ, վստահություն չկա, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, իրավիճակը միջազգայնացնելու և Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու նպատակով չեն փորձի նոսրացնել ռուս խաղաղապահներին այլ պետությունների խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներով։ Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություններ է անում, որ Վաշինգտոնը «հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և քաղաքական կարգավորմանը» և «կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո որքան հնարավոր է շուտ»։ Նոր իրավիճակում նման կոչն արդեն ընկալվում է այլ աշխարհաքաղաքական համատեքստում։

Դա լավ է հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա վերջերս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծարված է», ինչպես նաև հաստատել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև չկա միասնություն, ինչպես նախկինում»։ Բայց փաստ է նաև այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահների մնալը Լեռնային Ղարաբաղում սահմանափակվում է հինգ տարով։ Այն կարող է երկարաձգվել Բաքվի ու Մոսկվայի երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Իսկ գուցե՞ ոչ: Այսինքն այդ դեպքում Ռուսաստանը հայտնվում է անորոշ վիճակում, նրան կարող են դուրս մղել Լեռնային Ղարաբաղից։

Բացի դա ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթաց է ընթանում հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Անկարան չի թաքցնում, որ այդ ուղու վրա գործում է Բաքվի հետ տանդեմում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ասել է, որ «Երևանն ու Բաքուն պետք է բանակցեն խաղաղության պայմանագրի շուրջ առանց միջնորդների մասնակցության»։ Հասկանալի է, որ միջնորդ ասելով նա ի նկատի ունի Ռուսաստանին, որը նախկինում զգալի ջանքեր է գործադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմը կասեցնելու, իսկ հետագայում հակամարտող կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։ Վերջապես, Բաքուն և Անկարան սկսել են «ուժեղ անհանգստություն» դրսևորել Եվրոպայի էներգետիկ անվտանգության վերաբերյալ կառուցելով էներգետիկ նոր համակցություններ, որպեսի փակեն ամերիկյան էներգետիկ քաղաքականության բացը, որն առաջացել է կապված ուկրաինական ճգնաժամի հետ: Ռայխմանի համալսարանի գլոբալ էներգետիկ հարցերով ճանաչված իսրայելցի փորձագետ Ամիտ Մորը մեկնաբանելով իրավիճակը, կարծում է, որ այդ կերպ «Բաքուն և Անկարան սկսում են միանալ Արևմուտքի էներգետիկ լծակները Պուտինից խլելու գործողությանը»։

Դրա համար էլ զգացողություն կա, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, տարբեր կերպ վարվելով, ընդհանուր առմամբ նույն կերպ են գնահատում աշխարհաքաղաքական հեռանկարները կապված ուկրաինական ճգնաժամի հետ։ Ստեղծվել է ինտրիգային իրավիճակ, որի մասին վերջերս խոսել է տնտեսական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի պրոֆեսոր Էլշադ Մամեդովը։ Նրա կարծիքով օբյեկտիվ գնահատման համար պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները: Նախ տնտեսության օբյեկտիվ իրողություններն այնպիսին են, որ զգալիորեն կրճատվում է Արևմուտքի ազդեցությունն Անդրկովկասում։ Երկրորդ հերթին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո նա արագորեն կսկսի ներմուծման փոխարինման նախագծերը և ակտիվորեն դուրս կգա նոր շուկաներ, այդ թվում Անդրկովկասում։ Այդ համատեքստում քաղաքական և տնտեսական ազդեցությունն ընդլայնելու համար պետք է ակնկալել ավելի ակտիվ գործողություններ այդ տարածաշրջանում։ Բայց ճշմարտությունն այն է, որ իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չէ Անդրկովկասի բոլոր քաղաքական ուժերին։ Եթե ​​վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրին, ապա այնտեղ 2010 թվականից ի վեր մեծացել է Կրեմլի դերը որպես միջնորդ, Վաշինգտոնն ու Փարիզը, ընդհակառակը, կորցրել են իրենց դիրքերը, և հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որպես համանախագահող երկրներ, կարող են փորձել վերականգնել իրենց ազդեցության մի մասը դրան ներգրավելով նաև Թուրքիային։ Այսպիսով, ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, արդյո՞ք նա որևէ դեր կխաղա։ Հայաստանն ասում է այո, Բաքուն ասում է հաստատապես ոչ, Թուրքիան իր խաղն է խաղում, ինտրիգին միանում է նաև Իրանը։ Բայց գլխավոր խոսքը դեռ Մոսկվայինն է, որը կարող է ինտրիգը տանել միջազգային դիվանագիտության հետնաբակ, կամ պարտվել։ Իսկ եթե Ռուսաստանը պարտվի, ապա, բնականաբար, Թուրքիան կշահի ամեն ինչ, և կդառնա Անդրկովկասի ամենաազդեցիկ ուժը, իսկ հետո կսկսի ավելի ակտիվ փայտեր խցկել Մոսկվայի անիվների մեջ այլ ուղղություններով։ Այսպիսով, եկել է կարևոր որոշումների ընդունման ժամանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված