Ռոտեն․ Բոլորի համար լավ կլինի, որ Մեսին հեռանա հունիսին
ՍպորտՖրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի նախկին խաղացող, ֆուտբոլային մեկնաբան եւ փորձագետ Ժերոմ Ռոտենը փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին հորդորել է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից։
«Մեսիի եւ ՊՍԺ-ի սիրո պատմությունն այդպես էլ չստացվեց։ Կօգնե՞ն Մեսիին 10 օրերը Արգենտինայի հավաքականում, որպեսզի նա ավելի լավ ավարտի ակումբային մրցաշրջանը։ Ես թերահավատ եմ այդ հարցում։
Այդ ամենը պետք է ավարտվի ամռանը։ Բոլորի համար լավ կլինի, որ Մեսին հեռանա հունիսին»,- Ռոտենի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։