Հայերեն


ՀՀԿ դպրոցի ուսանողների երկշաբաթյա դասընթացն ու եռօրյա «փարթին»

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է․

ՀՀԿ «պարտշկոլան» արդեն ավարտել է ամառային դպրոցի դասընթացները։ Դրանք տեւեցին ընդամենը երկու շաբաթ, որից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե դասերին մասնակցած մոտ 20 ուսանողից քանիսն առանց քննության կփոխադրվի աշնանային դպրոց եւ քանիսն ստիպված կլինի քննություն հանձնել։ Ուշագրավ է, որ ՀՀԿ քաղաքական դպրոցի այս 20 ուսանողներից միայն 4-5 հոգին է, որ ՀՀԿ անդամ չէ, մյուսները երիտհանրապետականներ են։ Փաստորեն, ՀՀԿ երիտասարդները, ի տարբերություն մանդատ ու պաշտոն ստացած իրենց ավագ գործընկերների, որոշել են ոչ միայն անդամատոմսով, այլեւ գաղափարախոսությամբ ու գիտելիքներով էլ ՀՀԿ-ական դառնալ ու առաջ գնալ։ Պարզ է, որ ՀՀԿ-ն, քանի դեռ իշխանություն է, շատ երիտասարդների համար առաջխաղացման ամենահեշտ ու կարճ ուղին է՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում հասարակությունն իրենց ու իրենց կուսակցության մասին։ Մի բան լավ է, որ իշխող կուսակցությունն սկսել է գնահատել գիտելիքն ու ինտելեկտը՝ հույս կա, որ շմայսների ու թոխմախների փոխարեն առաջ կմղվեն կրթություն ստացած կարիերիստները, ոչ թե ծեծող-ջարդող-կեղծող ՀՀԿ-ականները։

Այս իմաստով կարեւոր է, թե ինչ առարկաներ են դասավանդում ՀՀԿ-ի դպրոցում, եւ ովքեր են դասավանդողները։ ՀՀԿ ամառային դպրոցի առարկաներից գլխավորը եղել է ՀՀԿ-ի պատմությունն ու գաղափարախոսությունը, որը դասավանդել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գաղափարական մասի ներկայացուցիչ Մուշեղ Լալայանը։ Հավանաբար մտածել են, որ ցանկացած երիտհանրապետականի համար պետք է հայոց պատմությունից առավել կարեւոր լինի իր կուսակցության պատմությունը, որն այսօր կերտում, իսկ գուցեեւ հարամում է հայոց պատմությունը։ Մուշեղ Լալայանը նաեւ ՀՀԿ-ի գաղափարախոսական հենքը՝ նժդեհագիտություն է դասավանդել։ Դասավանդվել է նաեւ արտաքին քաղաքականություն՝ իր տարբեր բաժիններով՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, ԵՄ, ԵՏՄ։

Իրանի մասը կարդացել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, ԵՄ-ն՝ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, իր դիրքորոշմամբ ավելի շատ արեւմտամետ Կարեն Բեքարյանը։ Ռուսաստանի թեմայով խոսել է Ալեքսանդր Իսկանդարյանը, բնականաբար՝ ռուսերեն, քանզի նա հայերեն խոսել այդպես էլ չսովորեց։ Արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ կուսակցության «արտաքին հարաբերություններ» առարկան դասավանդել է ՀՀԿ մյուս փոխնախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ Դասախոսների թվում է եղել նաեւ ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանը։ Դասավանդվել է նաեւ իմիջ, որը կարդացել է իմիջի ու PR-ի մասնագետ, ԵՊՀ դասախոս Նոնա Մելքոնյանը, սոցիալ-մեդիա մարկետինգ՝ Սեդա Վարդանյան, տեղեկատվական անվտանգություն՝ Կարեն Վրթանեսյան։

Եղել են նաեւ առարկաներ պետական կառավարման հիմունքների, էներգետիկ անվտանգության եւ այլ թեմաներով։ Ավարտելուն պես, նույն օրը՝ օգոստոսի 10-ին, ՀՀԿ ամառային դպրոցի շրջանավարտները կազմակերպել են իրենց ավարտական փարթին կամ «վիպուսկնոյը»։ Այդ առիթով նրանք երեք օրով մեկնել են Ծաղկաձոր՝ ինչ-որ կուսակցական հանգստյան տանն ամառային դպրոցի բարեհաջող ավարտը նշելու եւ երեք օրով երկշաբաթյա ծանր քաղաքական-կուսակցական դասերից ռելաքս լինելու։

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված