ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
ԱշխարհՌուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողության առաջադրանքները, մարտի 24-ի առավոտվա դրությամբ ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ անցած երեկոյան և գիշերը ուկրաինական զինուժի ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել գերճշգրիտ հեռահար ծովային և օդային զենքերով։ Արդյունքում ոչնչացվել է 13 զենիթահրթիռային համակարգ:
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացրել են 257 անօդաչու թռչող սարք, 202 զենիթահրթիռային համալիր, 1 572 տանկ և այլ մարտական մեքենաներ։
Ավելին՝ այստեղ