Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը
ՀասարակությունՄարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ավելին՝ այստեղ