Փորձագետները նախազգուշացնում են, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստան ապրանքների տեղափոխումը կթանկանա
ՀասարակությունOm1.ru-ն գրում է, որ Փորձագետները կանխատեսել են, որ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան ապրանքների տեղափոխման արժեքը կաճի։
Դրա մի քանի պատճառ կա. պատժամիջոցների խստացում, ներքին շուկայից արտասահմանյան ընկերությունների դուրսբերում, նավահանգիստների ու օդային ճանապարհորդությունների սահմանափակումներ։ Այդ մասին գրել է РБК-ն։
Լոգիստիկ երթուղիներում և մատակարարման շղթաներում փոփոխություններ են սպասվում, ասում են ոլորտի պաշտոնյաները: Դա կազդի ներկրվող ապրանքների գների վրա, քանի որ լրացուցիչ միջնորդներ և «բարեկամ երկրների բնակիչներ» կներգրավվեն»,- կարծիք է հայտնել փոխադրողների միավորված ասոցիացիայի խորհրդի նախագահը։
Pony Express-ի միջազգային զարգացման դեպարտամենտի տնօրեն Դենիս Չեսնոկովի խոսքով մատակարարման շղթաների հին տարբերակներն այլևս հասանելի չեն ծովային բեռնափոխադրումների և օդային փոխադրումների հետ կապված խնդիրների պատճառով։ «Մնում են միայն Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը, Մոնղոլիան և Ադրբեջանը»,- ասել է նա։ Ուկրաինայի տարածքով տարանցումը նույնպես դադարեցվել է, ավելացրել է Rail Cargo Logistics-RUS-ի մուլտիմոդալ փոխադրումների գործադիր տնօրեն Ալեքսանդր Սիվերցևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը