Հաջորդ պատերազմի օրն ու ժամը կորոշի Մոսկվան
Աշխարհ«ՀԱՅԵԼԻ»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցում է ԵԱՀԿ–ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում, նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Սեբաստիան Կուրցը, որի երկիրը 2017թ. հունվարի 1-ից ստանձնեց ԵԱՀԿ-ում նախագահությունը, ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադարձել է ԼՂ կարգավորմանը։ Նա շեշտել էր, որ լարվածության նվազեցումը առկա հակամարտություններում Ավստրիայի հիմնական առաջնահերթություններից է ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ։ «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես անձամբ կայցելեմ այդ իրադարձություններից տուժած շրջաններ։ Նախագահությունը կաջակցի առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող ձևաչափերին, ինչպես նաև համանախագահների գործունեությանը։ Մենք մշտական շփում ենք պահպանում կողմերի հետ։ Այդ պատճառով ուշադիր հետևում ենք իրավիճակին և ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումները։ Մենք ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով»,- ասել է Կուրցը։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում