Օր 31. Ինչ է կատարվել վերջին ժամերին
ԱշխարհԱՄՆ-ն և ԵՄ-ն աշխատանքային խումբ են ստեղծել՝ նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
***
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ից օգնության առաջին մասը հասցվել է Ուկրաինային։ Առաջիկայում սպասվում է ևս 3 առաքում։
***
ՄԱԿ-ը հանդես է գալիս միջազգային համակարգի բազմակողմանիության օգտին, ասել է գլխավոր քարտուղարի գրասենյակը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնությանը G20-ից դուրս թողնելու կոչին:
***
Ռումինիան հայտարարեց էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման անհնարինության մասին:
***
Հունգարիան մերժել է Ուկրաինայի կոչը՝ թույլատրել զենք մատակարարել իր տարածքով և հրաժարվել ռուսական նավթից ու գազից։
***
«Россия Сегодня МИА» և «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և «60 րոպե Ռուսաստանի» հաղորդաշարի վարող Օլգա Սկաբեևան ներառված են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում։
***
ԵՄ-ն մտադիր է 17 միլիարդ եվրո հատկացնել իր անդամ երկրներին Ուկրաինայից փախստականներին աջակցելու համար, 3,4 միլիարդը կփոխանցվի արագացված կարգով. ֆոն դեր Լեյեն։
***
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջին խմբաքանակն Է հասցրել 800 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն փաթեթի շրջանակներում:
***
Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել ռուսական գազի համար. Մակրոն
Ավելին՝ այստեղ