ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զոհերի թիվը
ԱշխարհՌուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ընդհանուր ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է lenta.ru-ն։
Միաժամանակ անդառնալի կորուստները կազմել են մոտ 14 000 մարդ, ևս 16 000-ը վիրավոր է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ փետրվարի 24-ի դրությամբ ուկրաինական բանակում ծառայության մեջ գտնվող 2416 տանկից, զրահափոխադրիչներից և հետևակի մարտական մեքենաներից ոչնչացվել է ավելի քան 1500-ը։
Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 16 000-ը։