ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ԱշխարհՈւկրաինայում իրականացվող հատուկ գործողության ամփոփում՝ ՌԴ ՊՆ-ից.
➖ ՌԴ բարձր ճշգրտության զենքերը Լվովի մարզում ոչնչացրել են վառելիքի մեծ բազա։ Այն վառելիք էր տրամադրում Ուկրաինայի արևմտյան շրջաններում և Կիևի մերձակայքում գտնվող ուկրաինական զորքերի համար:
➖ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև Կիևի մերձակայքում գտնվող С-300 և Բուկ հրթիռների պահեստը։
➖ Ռուսաստանի Դաշնության ԶՈւ֊ն մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 67 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ։
➖ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 289 անօդաչու թռչող սարք, 1656 տանկ և զրահամեքենա, 684 դաշտային հրետանի և ականանետ, 1503 միավոր հատուկ ռազմական մեքենա։