Նախարարի անկեղծացումը
ՔաղաքականությունԱնդրադառնալով այն հարցին, թե ինչու են առաջնագծում ծառայում հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է. «...երբ խոսում ենք սոցիալական վիճակի մասին եւ ասում ենք, որ շատ մեծ է շեղումը ունեւորների եւ չունեւորների միջեւ, այդ շեղումը արտացոլվում է նաեւ բանակում»։
«ՉԻ» - Հետաքրքիր է` ի՞նչ է ցանկացել ասել պաշտպանության նախարարը։ Որ ժամկետային զինծառայողների մեջ էլ կան հարուստներ եւ աղքատներ, դրա համար էլ աղքատնե՞րն են ծառայում առաջնագծում։ Եթե այդպես է, ապա նախարարի խոսքերը կարելի է գնահատել որպես հաղորդում հանցագործության մասին, ընդ որում` համատարած եւ համակարգային բնույթ կրող հանցագործության։ Թե՞ նախարարն ընդամենը ցանկացել է ասել, որ քանի որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը սոցիալապես անապահով է` բնականաբար, առաջնագծում ծառայողների 70 տոկոսը պիտի անապահով ընտանիքներից լինի։ Եթե այդպես է` սա նույնպես հաղորդում է հանցագործության մասին։ Բայց արդեն ոչ թե բանակի, այլ ամբողջ երկրի մասշտաբով։