ՀՀԿ-ն սպասում է Մոսկվայի հրահանգին
ՔաղաքականությունՀանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ ով է լինելու ցուցակի առաջին համարում։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու առաջին համարը, կքննարկենք հունվարի 26-ին կայանալիք խոհրդի նիստից հետո»,- ասել է նա։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ խորհրդի նիստը հետաձգվել է, քանի որ հունվարի 24-ին Կարեն Կարապետյանը հրավիրվել է Մոսկվա, ու ՀՀԿ-ում սրտատրոփ սպասում են, թե ինչպիսի որոշում այնտեղից կբերի վարչապետը: Միայն Կարեն Կարապետյանի գալուց հետո հստակ կդառնա, թե ինչ դերակատարում կունենա նրա թիմը ՀՀԿ-ում, իսկ Կարապետյանի դերի որոշումը կհստակեցնի նաև մյուս ՀՀԿ-ականների դերակատարումը: