Պուտինի հետ շփվելն ավելի հեշտ է, քան Բայդենի հետ. Սերբիայի նախագահ
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:
Վուչիչն ընդգծել է, որ լարվածությունը Պուտինի հետ հանդիպումից առաջ ավելի քիչ է, քան Բայդենի հետ հանդիպումից առաջ, քանի որ Կոսովոյի հարցով ճնշում չկա։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ՌԴ ղեկավարի հետ հանդիպել է 19 անգամ:
«Ամենաբարդն այն էր, երբ նա (Պուտինը) շատ լուռ էր: Դա, կարծում եմ, երկու անգամ էր մեր բոլոր 19 հանդիպումների ընթացքում: Բայց դա շատ վաղուց էր»,- ասել է Վուչիչը TV Pink-ին: