Սատանովսկին հերքել է այն լցոնումը, որ Ռուսաստանը ստիպված է լինելու բացել «հայկական ճակատ»
ՔաղաքականությունRiafan.ru-ն գրում է, որ Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին զգուշացրել է, որ հակամարտող կողմերից ստացվող ուղղակի տեղեկատվությանը պետք է քննադատաբար վերաբերվել։ Նա ասել է, որ վերջին օրերին իրեն զանգահարում են արևելքից լրագրողներ և այնպիսի հարցեր տալիս, որոնք հանգում են մեկ բանի. արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է երկրորդ ճակատ բացել։ Պրոֆեսորն ընդգծել է, որ հնարավոր չի լինի մեր պետությանը ներքաշել ղարաբաղյան ռազմական հակամարտության մեջ:
«Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը կորցրել է այն ամենը, ինչ կարող էր կորցնել։ Դա արվել է հայ քաղաքական գործիչների կողմից՝ չնայած հավասարակշռության պահպանման համար Ռուսաստանի երկարատև ջանքերին և երկար տարիներ այդ երկրին մեր ցուցաբերած օգնությանը, այդ թվում՝ տեխնիկական։ Դա տեղի է ունեցել պաշտոնական Երևանի բազմավեկտոր քաղաքականություն վարելու փորձերի հետևանքով»,- նկատել է ռուս արևելագետը։
Riafan.ru-ի զրուցակիցը շեշտել է, որ հնարավոր չի լինի Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, քանի որ Ռուսաստանն ունի կառավարման ռացիոնալ և կոշտ մեխանիզմներ, ինչպես նաև պարզ սկզբունքներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսելու համար։
«Երևանը ուրախ էր երկխոսելու ոչ թե Մոսկվայի, այլ Փարիզի և Վաշինգտոնի հետ, բայց Արևմուտքը չի պատրաստվում օգնել Հայաստանին։ Ռուսական բանակը ունակ է խելքի բերել այն բոլոր անբարեխիղճ քաղաքական խաղացողներին, որոնք շրջապատում են մեր երկիրը, ինչպես նաև հետ մղել այդ խաղացողներին հեռվից համակարգողներին։ Պարզ օրինակը այն է, որ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են զգուշացվել, որ նրանք վարում են այնպիսի արտաքին և ներքին քաղաքականություն, որն անընդունելի է երկու պետությունների խաղաղ գոյակցության պայմաններում։ Կիևի հանցավոր գործողությունները և դիմացինին լսելու Զելենսկու թիմի իսպառ չկամությունը հանգեցրին տրամաբանական արդյունքի ի դեմս ռուսական զորքերի հատուկ գործողության Ուկրաինայի ապաազգայնացման համար»,- նշել է փորձագետը։ Այնուամենայնիվ Սատանովսկին խոստովանել է, որ երկարաժամկետ հեռանկարում քաղաքական կանխատեսումներ տալն անհնար է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը