Պուտինի ու Շոյգուի միջեւ լարվածությունն աճում է․ NYT
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև լարվածությունն աճում է այն պատճառով, որ Կրեմլի ղեկավարին չեն հայտնել Ուկրաինայում ՌԴ ԶՈւ իրական կորուստների մասին։ Այս մասին New York Times-ին հայտնել են ամերիկյան հետախուզությունում։
Սպիտակ տունն ընդգծել է, որ Պուտինի խորհրդականները ապատեղեկացնում են նրան՝ լռելով հարձակման ձախողման և արևմտյան պատժամիջոցների իրական հետևանքների մասին։
Լրագրողները ենթադրում են, որ Չեռնիգովի ռմբակոծումը Ռուսաստանի կողմից զորքերի ենթադրյալ դուրսբերման մասին հայտարարություններից հետո նույնպես վկայում է խառնաշփոթի մասին։ Այնուամենայնիվ, Պուտինի վերջնական նպատակը մնում է մշուշոտ, գրել է թերթը։
Ավելին՝ այստեղ