Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ալիևի և Փաշինյանի հետ Պուտինի զրույցի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,-ասվում է Կրեմլի հայտարարությունում: