Բարեգործություն չենք անելու ոչ բարեկամ երկրներին, ռուբլով չվճարելու դեպքում գազային պայմանագրերը կդադարեցվեն. Պուտինի հրամանագիրը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի համար վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։
«Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից էլ վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից, կկատարվեն մատակարարվող գազի համար վճարումները»,- պարզաբանել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ գազամատակարարման հարցում Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։
«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։