Թուրքիան կտրուկ բարձրացնում է բնական գազի գինը սպառողների համար
ՏնտեսությունԷներգիայի ներկրման թուրքական պետական BOTAS ընկերությունը բարձրացրել է բնական գազի գներն արդյունաբերական օբյեկտների համար 50 տոկոսով, իսկ տնային տնտեսությունների համար՝ 35 տոկոսով, հայտնում է Reuters-ը։
BOTAS-ը նաեւ հայտնել է, որ էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի գներն աճել են 44.3 տոկոսով:
Թուրքիան ներկրում է էներգակիրների իր գրեթե բոլոր կարիքները, ինչը նրան խոցելի է դարձնում գների մեծ տատանումների նկատմամբ։ Կառավարության տվյալների համաձայն՝ Էներգետիկ ծախսերը սեպտեմբերին սկսել են աճել եւ 2022 թվականի առաջին երկու ամսում տարեկան կտրվածքով աճել են 212 տոկոսով՝ մինչեւ 16.8 միլիարդ դոլար:
BOTAS-ի կողմից Կենտրոնական բանկից արտարժույթի գնումները վերջին ամիսներին պատմական առավելագույնի են հասել էներգակիրների գների աճի պատճառով: