«Հրապարակ». Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին
Քաղաքականություն«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիեւ-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու:
Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, եւ պարզվեց, որ Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպում է լինելու, ինչը, մեր տեղեկություններով, անակնկալ է եղել նաեւ Ռուսաստանի համար:
Ավելին՝ այստեղ