ՌԴ ՊՆ-ն խախտում է եռակողմ հայտարարությունը․ Պուտինի շտապ զանգերը Երևան
ԱշխարհՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Մի քանի օր առաջ ՌԴ ՊՆ-ն Արցախի Ասկերանի շրջանում Բաքվի ներխուժումը որակել էր որպես եռակողմ հայտարարության խախտում եւ պահանջել զորքերը դուրս բերել ելման դիրքեր։ Պահանջը ոչ միայն չի կատարվել, այլեւ ՌԴ ՊՆ-ն դադարել է պահանջել։ Ավելին, ռուսական զորախմբի թողտվությամբ Բաքվի ստորաբաժանումները շարունակում են ամրանալ Քարագլխի շրջանում։
ՌԴ ՊՆ այսօրվա հաղորդագրությունից վերը բերված հատվածը եռակողմ հայտարարության խախտում է․ քանի դեռ Բաքվի զորքը չի հեռացել ելման դիրքեր, նշանակում է ռուսական զորախումբը չի կատարում իր առջեւ դրված խնդիրը, եւ խախտումները շարունակվում են։
Իր հերթին, Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն պնդում են եռակողմ հայտարարության անվերապահ կատարումը, որը տվյալ պարագայում նշանակում է, որ հայերը չպետք է պահանջներ դնեն։ Ըստ այդմ, եռակողմ հայտարարության դրույթները Բաքվին չեն վերաբերում։
Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, ի տարբերություն նախորդի, արդեն չի խոսվում Բաքվի ստորաբաժանումների հետքաշման մասին։
Ավելին՝ այստեղ