Թուրքիայում գազը թանկացել է 50%-ով, սպասվում է մինչև 60% ինֆլյացիա
ԱշխարհԹուրքական պետական էներգակիր ներկրող BOTAS ընկերությունը հայտարարել է, որ բարձրացրել է բնական գազի գները արդյունաբերական օբյեկտների համար 50%-ով, իսկ տնային տնտեսությունների համար՝ 35%-ով։ Դրա պատճառով սպասվում է, որ մարտին երկրում ինֆլյացիան կհասնի 60%-ի: Այս մասին հայտնում է Ռոյթերը։
BOTAS-ը նաև նշել է, որ էլեկտրաէներգիայի արտադրության բնական գազի գները ապրիլի 1-ի դրությամբ աճել են 44,3%-ով: Որպես թանկացումների պատճառ այն նշել է էներգակիրների համաշխարհային գների աճը:
Տնտեսագետները հաշվարկում են, որ տնային տնտեսությունների համար բնական գազի գնի բարձրացումը գնաճը կավելացնի 55 բազիսային կետով։
Թուրքիայի սպառողական գնաճը, որը փետրվարին կազմել է 54,4%, աճել է հիմնականում անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի 44% անկման պատճառով։