Լուկաշենկոյի և Պուտինի հարաբերությունները «եզակի» են, նրանք միմյանց հասկանում են այնպես, ինչպես ոչ ոք․ Պեսկով
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններն անվանել է «եզակի» և նշել, որ նրանք միմյանց այնպես են հասկանում, ինչպես ոչ ոք։
«Ալեքսանդր Լուկաշենկոն յուրահատուկ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ»,- ասել է նա բելառուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցությունների ընթացքում կարող են նաև շատ կոշտ լինել։
«Հավատացեք ինձ, նրանք երբեմն միմյանց ոչ լրիվ անձնական բաներ են ասում և շատ կոշտ: Որովհետև, ի վերջո, կան Բելառուսի և Ռուսաստանի շահերը»,-ասել է Պեսկովը և հավելել․ «Երկու նախագահներն էլ շատ կոշտ են՝ իրենց երկրների շահերը պաշտպանելիս»։