Հայերեն


«Մարտունիից Երևան եմ եկել իմ երազանքների հետևից, ծնողներս ոչ հարուստ էին, ոչ էլ ծանոթ ունեի»․ «Նոր ալիքում» Հայաստանին հաղթանակ բերած Սարո Գևորգյանը՝ դժվարությունների և նպատակների մասին

Life

2021 թվականը միջազգային երգի մրցույթների ասպարեզում Հայաստանի համար հաղթանակների տարի էր։ «Նոր ալիք 2021»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը՝ Սարո Գևորգյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Սարոն պատմել է այս շրջանի զբաղվածության, Ֆիլիպ Կիրկորովի հետ համագործակցության, Արթուր Գրիգորյանի և Նադեժդա Սարգսյանի հետ աշխատանքի, դժվարությունների, Դուբայ մեկնելու ու անձնական կյանքի մասին։

««Նոր ալիք 2021»-ից հետո հանգստի մեկնելու, ամեն ինչից կտրվելու ցանկություն ունեի, բայց այդ շրջանի զբաղվածությունս թույլ չէր տալիս,- ասաց Սարոն և շեշտեց, որ արվեստի ոլորտի ներկայացուցիչների համար կարևոր են դադարները։ -Երկար աշխատելուց և գումար հավաքելուց հետո այս փուլում լավագույն որոշումներիցս մեկը 10 օրով Դուբայ մեկնելը, լիցքաթափվելն ու նոր ուժերով աշխատանքի վերադառնալն էր»։

Երգիչը նաև պատմեց այս շրջանի երաժշտական զբաղվածության մասին։ «Պատրաստվում եմ եմ նոր երգեր թողարկել, դրանով պայմանավորված աշխատանքային բուռն շրջան է ինձ մոտ,- ասաց նա, ապա, անդրադարձավ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի հետ համատեղ հրապարակումներին, ասաց,- Մալենայի հետ հաճախ ենք հանդիպում ձանագրման ստուդիայում, երգում ենք, երաժշտական նոր փորձարկումներ անում, բայց այս փուլում համատեղ աշխատանք չենք ներկայացնելու»։

Սարոն 4 տարեկանից զբաղվում է երգով, այդ հասակից էլ երազել է մեծ բեմերում երգելու և ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ աշխատանքի մասին։ «Փոքր տարիքից երազում էի գոնե մի անգամ աշխատել Արթուր Գրիգորյանի և Նադեժդա Սարգսյանի հետ։ Երաժշտական առաջին քայլերս արել եմ «Դո-Ռե-Մի» վոկալ-ստուդիայում, որից հետո ընդունվել եմ Հայաստանի Երգի պետական թատրոն, 2 տարի սովորելուց հետո մեկ տարի առանձին աշխատել եմ նաև Արթուր Գրիգորյանի հետ,- ասաց նա և հավելեց, որ երաժշտական ոլորտում սովորել է լավագույններից։ -Հետագայում կատարվեց նաև մյուս երազանքս․ սկսեցի աշխատել Նադեժդա Սարգսյանի հետ, բայց անհատապես մենք այդ ձևաչափով աշխատել ենք 4 տարի ,  իսկ բանակից հետո աշխատել եմ երգչուհի Սրբուկի հետ և մեկնել «Եվրատեսիլ», որպես բեք-վոկալիստ»։

Սարոն հիշեց, որ ծառայության ընթացքում նկատել են իր երաժշտական տվյալները և աջակցել։ «2 տարի ծառայել եմ Արցախում, որից 3 ամիսը Մարտունու շրջանում, հետո իմ ձայնային տվյալները նկատեց գեներալներից մեկն ու միջնորդեց, որպեսզի տեղափոխվեմ Ստեփանակերտի նվագախումբ, այդ հանգամանքն ինձ բավականին օգնել է, որպեսզի ծառայության ընթացքում ևս զբաղվեմ երգով»,- ասաց նա։

Սարոյի խոսքով՝ մասնակցել է 20-ից ավելի միջազգային մրցույթների, միշտ գրավել առաջին և պատվավոր հորիզոնականը։ «Շատ մրցույթների մասնակցել եմ նաև Հայաստանում, բայց երբեք չեմ հաղթել, այնուամենայնիվ, դա ինձ չի կոտրել։ Հայաստանյան շոու-ծրագրերում, մրցույթներում մասնակցելուց հետո հասկացել եմ, որ շնորհակալ եմ այդ փորձի համար, քանի որ նաև այդ «պարտություններն» ինձ ավելի ուժեղ են դարձրել ու ստիպել աշխատել,- ասաց նա և շեշտեց, որ հասկացել է, թե ինչու չի հաղթահարել մրցույթային որոշակի շեմեր և փուլեր։ -Հետագայում սկսել եմ աշխատել բացթողումներիս վրա։ «Դեպի Եվրատեսիլ», «X ֆակտոր» նախագծերից հետո ես ունեցել եմ կրկրնակի մոտիվացիա»։

Սարոն խոսեց նաև ընտանիքի մասին և պատմեց, որ ընտանիքում ոչ ոք կապ չունի երաժշտական ոլորտի հետ։ «Ընտանիքս իմ ցանկացած նախաձեռնություն ողջունել է։ Ես սովորական, աշխատող և ոչ հարուստ ընտանիքից եմ։ Երևան եկել եմ իմ երազանքների հետևից՝ Մարտունիից։ Մայրս աշխատել է խանութում, հայրս շինարարրությամբ է զբաղվել։ Նրանք աշխատած գումարն ուղարկում էին Երևան, որպեսզի ես կարողանամ այստեղ սովորել ու հասնել նպատակներիս, իսկ այժմ ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ ֆինանսապես նրանց օգնել»,- պատմեց երգիչը։

Սարոն «Նոր Ալիք» մրցույթին մասնակցել է առանց պրոդյուսերի։ Նա նշեց, որ դա առաջացրել է որոշակի դժվարություններ, բայց ոչ ընկճվածություն․ «Երբևէ ծնողներիս կողմից չեմ լսել, որ պետք է ծանոթ, բարեկամ ունենամ, որպեսզի հասնեմ հաջողության։ Ծնողներս միշտ ասում էին, որ պետք է դասեր քաղեմ ու շարժվեմ առաջ, բոլոր տեղերում էլ առավելություն է, երբ ունենում ես «թիկունք», բայց ես հովանավորներ չունեմ»։

Մրցույթի ավարտին Սարոն համագործակցության առաջարկ է ստացել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովից։ «Ֆիլիպ Կիրկորովի հետ ծանոթացել եմ դեռևս «Եվրատեսիլ 2019» մրցույթի շրջանակում, երբ նա նկատեց ինձ ու ասաց, որ պետք է տաղանդս օգտագործեմ, որպես անհատ երգիչ ներկայանամ մասշտաբային միջազգային մրցույթներում։ Նման երգչից գովեստի խոսքեր ստանալն ինձ մոտիվացրեց,- ասաց նա և շեշտեց, որ այդ հանդիպումն ու Կիրկորովի խորհուրդները մղել են մասնակցելու «Նոր ալիք» մրցույթին։ -Հայաստան վերադառնալուն պես սկսեցի աշխատել «Նոր Ալիք 2021»-ին մասնակցելու ու Հայաստանը ներկայացնելու համար, ինչի մասին ոչ-ոք չի իմացել, երբ Կիրկորովն ինձ տեսավ «Նոր Ալիք 2021»-ում բավականին ուրախացավ ու շեշտեց՝ եթե չարդարացնեմ իր հույսերն ու պատկերացումները, հենց նրա կողմից կվաստակեմ ամենացածր միավորը»։

Երգիչը  որոշ ժամանակ առաջ մեկնել էր ՌԴ, որպեսզի իրականացներ համագործակցությունը Կիրկորովի հետ։ «Մեր աշխատանքային կապը մինչև օրս կա։ Հաղթանակից հետո գնացի Մոսկվա, մենք աշխատում ենք, բայց աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված այս պահին չեմ կարող մեկնել նրա մոտ՝ մյուս ծրագրերն իրականացնելու։ Հեռավար ռեժիմով շատ հարցերի շուրջ խորհրդակցում եմ իր հետ, ինձ համար պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը»,- ասաց նա։

Այժմ երգիչը չի նախատեսում մեկնել արտերկիր աշխատելու։ «Հիմա աշխատում եմ Հայաստանի շուկայի հետ ու հայերեն երգեր եմ հանձնելու հանդիսատեսի դատին, հետագայում, իհարկե, ցանկալի է, որ կարողանամ գործունեությունս ծավալել նաև արտերկրում, բայց այս շրջանում ինձ համար կարևոր է Հայաստանում աշխատելը»,- պատմեց երգիչը։

Սարոյի խոսքով՝ երազանքների և նպատակների մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ պետք է խոսել շատ աշխատելուց և հաջողություններ գրանցելուց հետո․ «Հետագայում ևս մասնակցելու եմ միջազգային ծրագրերի և պատվով եմ ներկայացնելու Հայաստանը, բայց այս փուլում մրցույթների հետ կապված ինձ դադար է պետք, քանի որ պետք է շարունակեմ աշխատել ու ձգտել ավելիին»։

Սարոն նաև խոսեց անձնական կյանքի մասին և հավելեց, որ այս փուլում իր  համար առաջնայինն աշխատանքն է։ «Աշխատելու ընթացքում ես հասկացել եմ, որ ընկերուհու ունենալու հանգամանքը սկսում է ինձ խանգարել, այս փուլում չունեմ կողակից, մոտակա ժամանակահատվածում չեմ էլ ցանկանում ընկերուհի ունենալ, քանի որ այս պահին կենտրոնացած եմ աշխատանքիս վրա»,- ասաց նա։

 

Թերեզա Հովհաննիսյան 

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»
Ամենադիտված