Հայերեն


Բլեֆ է. չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է ծրագրված

Քաղաքականություն

Կառավարության հունվարի 19-ի նիստը լուսաբանած լրագրողները նկատել էին, որ կառավարության շենքում հսկողություն իրականացնող ավտոմատավորների թիվն ավելացել է։

«Ժողովուրդ» օրաթերթն էլ նախօրեին գրել էր, թե ուժեղացվել է նաև Սերժ Սարգսյանի անվտանգությունը։ Թերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկության հետ, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր մահափորձ է ծրագրված:Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Հրաչյա Հարությունյանը, թերթի հետ զրույցում, ըստ էության, չհերքելով տեղեկությունը նշել է․ «Եթե նման բան բացահայտվեր, ապա այն հայտնի կլիներ բոլորին»:

Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, մինչդեռ, «ԱՌԱՋԻՆ»-ի հետ զրույցում ասաց՝ թե չի կարծում, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է ծրագրված։

 

«Ճիշտն ասած` չեմ հավատում նման բանի։ Եթե նման բան լիներ, հիմա ձերբակալություններ կլինեին՝ կիմանայինք։ Այդ ամենը չկա, կարող է մարդիկ կան, ուզում են իրեն շատ ավելի հարազատ երևալ ու նման տեղեկություններ են տարածում»,- ասաց Եղիազարյանը։

Մեր զրուցակիը հավելեց․ «Եթե նման բան լիներ, ապա պատահական քիլերներ չէին լինի։ Նման աղմուկ-աղաղակ չէր լինի հանրապետությունով մեկ։ Նման բաները ի հայտ են գալիս վերջին պահին․ կամ անհաջող մահափորձ է լինում՝ մենք իմանում ենք, կամ էլ անում վերջացնում են։ Թույլ տվեք ասել, որ սա մեր օրերի հերթական բլեֆն է»։

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ մարդիկ պարզապես մտածում են՝ ինչ որ բանի կհասնեն նման տեղեկություններ տարածելով․ «Այդ նույն ձևով եղավ Նորքի ահաբեկչական խմբի գործողությունները՝ իբր Հայաստանը պետք է արյան ծով սարքեին․ բայց մինչ օրս ի՞նչ։ Հայր Անտոնիոն դրսում է իր համար։ Թույլ տվեք օգտագործել այս բառը՝ Հայր Անտոնիոն իր համար ման է գալիս դրսում, բայց հիշո՞ւմ եք՝ ով էր նա։ 70 հազար դոլարով Հայաստանն արյան ծով սարքող խմբի ֆինանսավորողը, հեսա դատաքննություն կլինի՝ այդ փուչիկն էլ կպայթի»։

Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովՄրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան
Ամենադիտված