Պեսկովի հերթական քամին Հայաստանի ուղղությամբ
Աշխարհ«ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի (նկատի ունի Բելառուսին․ խմբ) վրա հարձակումն, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման։ Այստեղ բացարձակ փոխադարձ աջակցություն կա։ Սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել», «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։
Պեսկովի հերթական «քամին» (մի առիթով Պուտինն ասել էր, թե իր խոսնակը երբեմն քամի է անում) Ռուսաստանի ներկայիս վիճակի դրսեւորումն է։ Կրեմլը ՀԱՊԿ-ը «նեղացրել» է մինչեւ Բելառուս Հայաստանում իր պարտավորությունների ցուցադրական հրաժարումից ու Ղազախստանից խայտառակ նահանջից հետո։ ՀԱՊԿ մյուս երկրները՝ Տաջիկստանն ու Ղրղըզստանը մշտական ռազմական բախումների մեջ են իրար հետ։
Հայաստանի պարագան ամենացցուն օրինակն է՝ Ռուսաստանը թուրքերի հետ ծրագրել եւ իրականացրել է ռազմարշավը Հայաստանի դեմ Արցախում, Բաքվի ներխուժումները բացատրել Հայաստանի սահմանների չգոյությամբ։