Ռուսական բանակն Օդեսայում նավթամշակման գործարան ու վառելիքի պահեստներ է ոչնչացրել
ԱշխարհՌուսական բանակը Օդեսայի շրջանում նավթավերամշակման գործարան և վառելիքի պահեստներ է ոչնչացրել։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Այսօր առավոտյան ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսայի շրջանում ոչնչացվել է նավթամշակման գործարան և վառելիքի 3 պահեստ, որոնցից վառելիք էր մատակարարվում ուկրաինական զորքերին»,-ասել է նա։
Գիշերվա ընթացքում ավիացիան խոցել է Ուկրաինայի ԶՈՒ 51 օբյեկտ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ, ՕՍԱ-ԱԿՄ զենիթահրթիռային համակարգի երկու կայան, այլ համակարգեր։