Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը
ՀասարակությունՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին ահազանգ է ստացել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ։