Ցանկանում ենք տագնապ բարձրացնել. մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք. Վահե Հակոբյան
ՔաղաքականությունԱյն, ինչի մասին խոսում էինք 4 տարի, մոտեցել է իր գագաթնակետին եւ սահմանին, եւ մենք շուտով կկորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Հայաստանն ու մեր պետականությունը, մեր օրհներգն ու գերբը: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
«Մենք ցանկանում ենք տագնապ բարձրացնել, որպեսզի մեր հասարակությունը գիտակցի, որ մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք: Այս կառավարությունը հստակ քայլերով մեղ դրան է տանում: Առանց Արցախի գոյություն չի ունենա նաեւ Հայաստանը»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ մեկնաբանելով ընդդիմադության հանրահավաքը, որը պետք է տեղի ունենա ապրիլի 5-ին:
Նա նաեւ մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը:
«Վստահ եմ, որ իր ընդունած քաղաքականության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կվերադառնա՝ ժողովրդի մեջքի հետեւում եւս մեկ փաստաթուղթ ստորագրելով»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր եւ հաջորդ օրերին ընդդիմությունը տեղեկատվական ակցիաներ է իրականացնելու՝ կապված առաջիկա հանրահավաքի հետ: