Հայաստանում ամբողջապես պատվաստվածների թիվը 976 425 է
ՀասարակությունԱռողջապահության նախարարությունը հրապարակել է հանրապետությունում պատվաստումների տվյալները:
Պատվաստումների ընդհանուր թիվը 2 131 421 է: Առաջին դեղաչափ է ստացել 1 114 714 բուժառու:
Ամբողջապես պատվաստված է 976 425 քաղաքացի, խթանիչ դեղաչափ է ստացել 37 414 անձ: