Գվարդիոլա․ Վաղը կտեսնեք նոր մարտավարություն
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջիկա դիմակայությունում նախընտրելի մարտավարության վերաբերյալ։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
«Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ ես միշտ չափից շատ եմ մտածում։ Վաղը կտեսնեք նոր մարտավարություն։ Շատ մտածելու շնորհիվ էլ ունենք լավ արդյունքներ։ Ձանձրալի կլիներ, եթե միշտ նույն մարտավարությամբ խաղայինք։
Այնքան էլ հաճելի չէ, եթե մարդիկ մտածում են, որ «Աթլետիկոյի» եւ «Լիվերպուլի» դեմ ես ընտրում եմ նույն մարտավարությունը։ Այսօր ես կոգեշնչվեմ եւ կընտրեմ անհավանական մարտավարություն վաղվա խաղի համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է manchestereveningnews-ը։
«Մանչեսթեր Սիթի» - «Աթլետիկո» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին Մանչեսթերում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։