Զելենսկին մերժվեց
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև, առաջարկել է խորհրդին կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ հանել Ռուսաստանին իր կազմից:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հանել չի ստացվի։ MSNBC-ին տված հարցազրույցում այս մասին խոստովանել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երեկ` ապրիլի 5–ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև, որտեղ Մոսկվան որպես մշտական անդամ վետոյի իրավունք ունի, առաջարկել է խորհրդին կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ հանել Ռուսաստանին իր կազմից:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել էր, որ Ռուսաստանի հեռացումը կազմակերպությունից անհնար է դրա կանոնադրությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինն իր հերթին նախաձեռնությունն անիրագործելի է անվանել, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է, որ դրան աջակցեն ու վավերացնեն անդամ պետությունների երկու երրորդը, ներառյալ ԱԽ-ի բոլոր մշտական անդամները: Գերատեսչությունում կարծում են, որ նման որոշումը «չի անցնի»:
Ավելին՝ այստեղ