4-ամյա աղջնակին գտել են մահացած
ԱշխարհՉորսամյա Սաշային մահացած են գտել Կիևի մարզում: Նա մարտի կեսերից հետախուզվում էր որպես անհետ կորած: Վիշգորոդից իր տատիկի հետ տարհանվելու ժամանակ Երեխան անհետացել էր: Ողբերգական լուրը Instagram-ում հայտնել է նրա մայրը՝ Աննան։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին փնտրել տղայիս, շնորհակալ եմ ձեր աղոթքների և աջակցության համար։ Սաշան՝ մեր փոքրիկ հրեշտակն, արդեն դրախտում է: Այսօր նրա հոգին խաղաղություն է գտել»,- գրել է երեխայի մայրը, փոխանցում է Украинская правда-ն։
Սաշան տատիկի հետ եղել է Կիևի մարզի Վիշգորոդի շրջանում, երբ սկսվել է լայնածավալ պատերազմը։ Ռուս զինվորականները ռմբակոծել են գյուղը, պայթեցրել կամուրջներն ու փակել ճանապարհները, ասել է երգիչ Ալեքսանդր Պոնոմարյովը։
Այնուհետեւ տեղացիները որոշել են երեխաներին ու կանանց տարհանել նավով Ռովժի գյուղի ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ