Հայերեն


«Հայաստանում ստեղծվում է արդար գնի ինստիտուտը». էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է

Հասարակություն

Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է: Սա վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Օրերս էլ կայացավ «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսը: Թեմայի շուրջ զրուցել ենք «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանի հետ:

Նա նշում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից որոշել են ընկերություն գրանցել, որն ազատականացված շուկայում կաշխատեր որպես առանձնացված բիզնես ուղղություն: «Ազատականացում ասվածը տարընթերցումների առիթ է տալիս, մարդիկ հաճախ սխալ են հասկանում: Սա փուլային պրոցես է, այս պահի դրությամբ ազատականացվում է շուկայի մի հատվածը: Ըստ էության,  արտադրողները և սպառողները, այսօր արդեն շրջանցելով միակ գնորդ և վաճառող հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, կարողանում են իրար հետ անմիջական պայմանագրեր կնքել: Խոսքը զուտ կոմերցիոն հարաբերությունների մասին է: Ինչո՞ւ եմ սա շեշտում: Հաճախ հնչում են մտքեր, որ «ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, այս ռեֆորմը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում»: Իրականում այս ամենը վերաբերում է զուտ կոմերցիոն հարաբերություններին, այսինքն` եթե կա հոսանք արտադրող ընկերություն և հոսանք սպառող ընկերություն, այդ երկու սուբյեկտն իրար մեջ կարող են ինչ-որ սակագին և մատակարարման որոշակի ծավալներ պայմանավորվել: Այդքանը: Ռեժիմային, տեխնոլոգիական երևույթների վրա դա չի անդրադառնում, որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Օպերատորները շարունակում են մատուցել ենթակառուցվածքային ծառայություններ: Օրինակ` հոսանքի բաշխման ծառայությունը վերապահված է ՀԷՑ-ին, նա շարունակում է այն մատուցել: Բարձրավոլտ էլեկտրացանցերը, որոնք բարձրավոլտ ցանցերով հոսանքը մեծ տարածությունների վրա են տեղափոխում` արտադրողից մինչև բաշխման ցանցին ավելի մոտիկ, նույն իրենց գործառույթն իրականացնում են: Այդ երկու օպերատորները շարունակում են ստանալ իրենց համապատասխան ծառայությունների վճարները, որոնք հաստատել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Պարզապես այդտեղից արդեն դուրս է գալիս հոսանքի վաճառքի գինը արտադրողի կողմից, արտադրողը և մատակարար հանդիսացող ընկերություններն արդեն իրար միջև պայմանավորվում են մեկ այլ թիվ, որը նախկինում ՀԷՑ-ին իջեցվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Կա նաև շուկայի օպերատոր և հաշվարկային կենտրոն, դրանք էլ ստանում են համապատասխան ծառայությունների դիմաց իրենց վճարը: Այսինքն` գնագոյացումը վերջին` առք ու վաճառքի հատվածում սպառողի համար դառնում է մրցակցային սկզբունքներով ձևավորվող, որն ինչ-որ իմաստով ավելի արդար խաղալու հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: Մեզ մոտ ստեղծվում է արդար գնի ինստիտուտը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շեկյանը: Ընդգծում է` տնտեսվարող սուբյեկտները կարողանում են նախկինում ֆիքսված սակագինն այսօր արդեն համարել իրենց կառավարչական որոշումների օբյեկտներից մեկը, կարող են ավելի գրագետ կազմակերպել իրենց տնտեսությունը, փորձել ավելի լավ սակագին բանակցել, ավելի ճիշտ կազմակերպել էլէներգիայի սպառումը ռեժիմային իմաստով: «Նախկինում սպառողները կարող էին մինչև 0-ից 100 տոկոս բեռ վերցնել մեկ ժամվա ընթացքում երեք անգամ և զրոյացնել, իսկ հիմա էլէներգիայի սպառման նման վարքագիծն արդեն պատժվելու է ավելի բարձր սակագնով, որովհետև մատակարար ընկերությունը պետք է ապահովի սինխրոնությունը նաև արտադրողի կողմից, իսկ դա լինելու է ավելի փակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս նշել է, որ շուկայի ազատականացման արդյունքում էլէներգիայի իրացման ոլորտում՝ միջին և խոշոր սպառողների համար մրցակցային միջավայր է ստեղծվում՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի համար էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված անհանգստության պատճառ չկա, քանի որ բաշխման գործառույթը մնալու է նրանը։

Ստացվում է, որ սպառողը և բիզնեսը հնարավորություն կունենան ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին, սա կարևորվում է սակագնի բարձրացման ֆոնին: Շեկյանն ասում է` գումարվում են բոլոր նորմավորված ծախսերը, համապատասխան շահույթի նորման, ստանում են թիվ, որն էլ ֆիքսում են որպես սակագին: «Կախված, օրինակ` նրանից, թե ՀԷԿ-երի արտադրանքն ինչպիսին կլինի, գետերը կլինեն առատ, թե սակավաջուր, սակագինը կարող է կորեկցիա արվել` դեպի վերև կամ ներքև: Դա կարգավորվող սակագնի ձևավորման սկզբունքն է: Ազատ մրցակցային շուկայում  գնագոյացումը մի փոքր այլ ձևով է տեղի ունենում: Ազատականացված շուկա մտել է 39 ՀԷԿ և բալանսավորող ընկերությունը` Երևանի ՋԷԿ-ը: Այդ 39 ՀԷԿ-երն իրենց հետտարիֆային ժամանակաշրջանում են, այսինքն՝ ներդրումները, որ այդ ՀԷԿ-երն իրականացրել են և ստացել են պետությունից ֆիքսված երաշխավորված սակագին և գնման պարտավորություն, այդ տենդերներն արդեն հետ են գնվել, իրենց սակագներն արդեն կարող են ուրիշ լինել, ձևավորվել առաջարկ-պահանջարկ սկզբունքով, կարող է լինել թե ավելի բարձր, թե ավելի ցածր սակագին: Չկարգավորվող մրցակցային շուկայի հատվածում առաջարկի և պահանջարկի համադրմամբ է գինը որոշվում և որպես կանոն, եթե սակագինն ավելի բարձր լինի, քան կարգավորվող դաշտում է, ոչ մի սուբյեկտ շահագրգռված չի լինի ընտրել ավելի բարձր սակագին: Շուկայում ստեղծվում է այլընտրանքային տիրույթ, որտեղ սուբյեկտներն ավելի մատչելի էլէներգիա ձեռք բերելու հնարավորություն են ստանում: Այս պահին նոր ձևավորվող ազատականացվող շուկայի ծավալն այնքան չնչին է, որ դա էական ազդեցություն չի ունենալու միջին կշռված սակագների և գների վրա, բայց հաջորդ տարվանից առաջարկի և պահանջարկի տեսանկյունից շուկան ընդլայնվելու է: Այդ պահից սկսած արդեն կտեսնենք, այսպես կոչված, կսկսենք տեսնել ավելի արդյունավետ գնագոյացման երևույթը: Կան նաև արտահանման և ներմուծման գործընթացները, որոնք մեր ամենօրյա կյանքի մի մասը կդառնան, մասնավորաբար` Վրաստան, Իրան գծով, եթե ենթակառուցվածքային մեր թողունակությունը բավարարի և բյուջեները ժամանակին ներդրվեն, կարծում եմ` բավականին դրական միտումների ականատես կդառնանք»,-ասում է մեր զրուցակիցը: Եզրափակում է` իրենց ընկերության համար արդյունք է, որ կարողացել են Հայաստանի շուկայում մեր պատմության մեջ հոսանքի վաճառքի առաջին պայմանագիրը կնքել, մի քանի պայմանագրեր արդեն կնքել են, սա ընկերության համար որոշակի հանգրվան է:

Լուսինե Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարՓոքրիկ կանգառ ԿեչառիսումԵղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտին
Ամենադիտված