Հայերեն


«Հրապարակ». Ադրբեջանը լայն թափով այլընտրանքային ճանապարհ է կառուցում. ցանկացած պահի կարող են կտրել Լաչինը

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում։

Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Այլընտրանքային այդ ճանապարհի մասին պատերազմից ամիսներ անց ադրբեջանական կողմն ակտիվ քննարկում էր, սոցցանցերում անգամ լուսանկարներ էին տեղադրում կատարած աշխատանքների մասին։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ Իսկ ի՞նչ առավելությունների է փորձում հասնել Ադրբեջանն այդ ճանապարհի կառուցմամբ։ Բանն այն է, որ Լաչինի միջանցքն անցնում է հենց Լաչին քաղաքով, իսկ ռուս խաղաղապահների մի մասը տեղակայված է շրջկենտրոնում։ Այլընտրանքային ճանապարհի շինարարության նպատակներից մեկն այն է, որ այն չանցնի Լաչինով։ Այդպիսով Ադրբեջանը կարող է խաղաղապահներին դուրս բերել քաղաքից եւ ինքը դառնալ Հայաստանն Արցախին կապող միջանցքի տերուտնօրենը։

Հենց այս նպատակով էլ ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են տանում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, դա հենց այն տարածքն է, որտեղից եռակողմ հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության արդյունքում, դուրս եկան հայկական զորքերը, եւ տարածքի նկատմամբ վերահսկողություն ստանձնեցին ադրբեջանցիները։ Այս հատվածում աշխատանքները գրեթե ավարտին են հասնում, շուտով մոտենալու են Արցախի այն գյուղերին, որոնցով պետք է անցնի այդ ճանապարհը։ Այստեղ աշխատանքները պետք է իրականացնի հայկական կամ ռուսական կողմը։

Բանն այն է, որ եռակողմ հայտարարության մեջ չի ամրագրվել, թե որ կողմն է իրականացնելու ճանապարհի կառուցման ծախսերը։ Ադրբեջանը, ինչպես նշեցինք, շահագրգիռ է այդ ճանապարհի կառուցման հարցում։ Իսկ Արցախում սկսե՞լ են ճանապարհի կառուցման աշխատանքները․ մեր հարցին ԱՀ նախագահի գրասենյակից չցանկացան պատասխանել։

Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմն իր վրա է վերցրել այս հարցի ողջ պատասխանատվությունը, մեզ ասացին, որ մինչ այս պահը այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով ԱՀ իշխանություններին հանձնարարական չեն տվել, ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր ներկայությունը Լաչինի միջանցքում, ինչի այլընտրանքը կնշանակի Արցախը նվիրել Ադրբեջանին։

Այս պատճառով էլ Արցախի իշխանությունները հնարավորինս խուսափում են թեմային անդրադառնալուց։ Մենք փորձեցինք խոշորացված Տեղ համայնքի ղեկավարից պարզել՝ իրենց համար տեսանելի՞ են ադրբեջանական կողմի աշխատանքները, եւ ինչո՞ւ են ադրբեջանցիները վերջերս հենակետ տեղադրել Խնձորեսկի մոտ։ Սակայն համայնքի ղեկավարի փոխարեն հաջողվեց կապ հաստատել ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի՝ Մասիս Զեյնալյանի հետ, ով «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն է։

Զեյնալյանը հաստատեց հենակետ տեղադրելու մասին տեղեկությունը, նաեւ տարակուսանք հայտնեց․ «Բա ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք բացում, եթե բացում եք, ինչո՞ւ են մեր քթի տակ նոր հենակետ տեղադրել կամ ուզում նոր զորամաս սարքել»։ Զեյնալյանն ասաց, որ ակտիվ աշխատանքներ են տանում, եւ ճանապարհը գրեթե պատրաստ է․ «Էդ ճանապարհներից մեկը գալիս ա դեպի Աղավնո, մի հատը գնում է երեւի Ղափան՝ Կոռնիձորի տակով, կամ Խնձորեսկ։ Ես չեմ կարող հաստատ պնդել, բայց երեւում է։ Ասում են՝ Ստեփանակերտի ճանապարհն են Բերձորից հանում, Աղավնո-մաղավնո՝ սաղ մնում ա իրանց

Ավելին՝ այստեղ

Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարՓոքրիկ կանգառ ԿեչառիսումԵղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)
Ամենադիտված