«Շնորհակալ եմ, որ ինձ լույս աշխարհ էս բերել ու հնարավորություն տվել, որ ես էլ իմ կյանքերին լույս աշխարհ բերեմ»․ Անաիս Սարդարյանը՝ մայրիկի ու երեխաների հետ
LifeԴերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ ֆոտոշարք է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է մայրիկի ու երկու երեխաների՝ որդու՝ Մոնթեի եւ նորածին դստեր՝ Լուսեի հետ։ «Մայր։ Այս մեկ կարճ բառի մեջ ինչքան իմաստ ու կյանք կա։
Շնորհակալ եմ Քեզ, ՄԱՅՐ, որ ինձ լույս աշխարհ էս բերել ու հնարավորություն տվել, որ ես էլ իմ կյանքերին լույս աշխարհ բերեմ։
Իմ ՏԻԿԻՆԻ գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր ՄԱՅՐԵՐԻՆ։
Հ.Գ Մոնթուշին ստիպել ենք, որ կանգնի, և դա շաատ պարզ երևում է»,- մեկնաբանություններում գրել է Անաիսը։