Ուկրաինան փոխել է բանակցությունների դրույթները․ Լավրով
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագծում, որը նախօրեին ներկայացրել է Ուկրաինան, «շեղում կա Ստամբուլի հանդիպման ժամանակ ամրագրված դրույթներից», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Լավրովի խոսքով՝ Ուկրաինան նախկինում խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այս կետը բացակայում է։
Բացի այդ, Ուկրաինան առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկել Ղրիմի ու Դոնբասի հարցերը, իսկ դա անընդունելի է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը։