«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է» ասելուց առաջ պետք էր մտածել
ՔաղաքականությունՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Կիեւին Կոստանդնուպոլսում Թուրքիայի միջնորդությամբ բանակցություններում քննարկված համաձայնագրի նախագծից շեղվելու համար։ Լավրովն ասել է, որ Ուկրաինան նախկինում խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այս կետը բացակայում է։
Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի «հատուկ օպերացիայի» նպատակներից մեկն այն է, որ Ուկրաինան ճանաչի Ղրիմի ռուսական պատկանելությունը եւ Դոնբասի անկախությունը, որոնց վրա չպետք է տարածվեն Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները։ Կիեւը պնդում է, որ Ղրիմի եւ Դոնբասի հարցերը պետք է քննարկվեն Ուկրաինայի եւ ՌԴ նախագահների մակարդակով, ինչը Մոսկվան մերժում է։
Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի արշավի քաղաքական-քաղաքակրթական հիմքերին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Լավրովը ժամանակին պնդում էր, որ պետք չէ նույնացնել Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները։ Միեւնույն ժամանակ, Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի հարցերում Մոսկվայի ու Բաքվի պահանջներն ու գործողությունները գրեթե նույնական են, եթե ոչ՝ միեւնույն պլանավորման հետեւանք։
Ավելին՝ այստեղ